
Tert.am. 30-4-2009- Ըստ հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` 2009թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 86.5 հազ զբոսաշրջիկ 2008թ. նույն ժամանակաշրջանի 84,2 հազ զբոսաշրջիկի դիմաց կամ հավելաճի տեմպը կազմել է 2.8%։ Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 85,2 հազ մարդ կամ 2008թ. հունվար-մարտինկատմամբ ցուցանիշը նվազել է 4.9%-ով։Նկատենք, որ 2008թ. առաջին եռամսյակին 2007թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ժամանումների և մեկնումների տարեկան աճը կազմել էր համապատասխանաբար 15,1% և 16.5%։ Այսինքն, կարելի փաստել, որ թեև վիճակագրությունը չի արձանագրում բացարձակ ցուցանիշների նվազում, սակայն առկա է աճի տեմպերի էական անկում։
No comments:
Post a Comment