
/PanARMENIAN.Net/ 01.05.2009 - Թուրքական կողմը հաստատել է այն հաղորդագրությունն, որի համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Սոչիում, հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը: Ռուս-թուրքական բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան խնդիրը: Բացի այդ կողմերը մտադիր են քննարկել «Երկնագույն հոսանք» նախագծի իրականացման, նեղուցների օգտագործման հետ կապված եւ տնտեսական այլ հարցեր:
Ինչպես հաղորդել են Թուրքիայի կառավարությունում, սա շատ օգտակար հանդիպում կլինի կովկասյան խնդիրների լուծման առումով: Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր են միասին մեկնել Մոսկվա` դիտելու համար «Եվրամիության» եզրափակիչը:
No comments:
Post a Comment