Saturday, May 2, 2009

Միացյալ Նահանգները կրկին մեղադրել են Իրանին ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Tert.am- 1-5-2009- ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա հերթական զեկույցում ասվում է, որ Իրանը հանդիսանում է աշխարհում «ահաբեկչության պետական ակտիվ հովանավոր»։ BBC-ի հաղորդմամբ՝ հաշվետվությունում առանձնացվում է Թեհրանի դերը «Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում ահաբեկչական գործունեության» ծրագրման և ֆինանսավորման մեջ։ Չնայած մարտին Միացյալ Նահանգների նոր նախագահը կոչ էր արել վերջ դնել երկու երկրների միջև թշնամության և անվստահության ժամանակաշրջանին, տարեկան հերթական զեկույցից ակնհայտ երևում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունն իր վերաբերմունքն Իրանի նկատմամբ չի փոխել։ Զեկույցում խոսվում է Իրանի՝ Լիբանանի, Իրաքի, Աֆղանստանի և Պաղեստինի ինքնավար տարածքների միջամտության մասին։ Այդ գործողությունները, ինչպես կարծում են Վաշինգթոնում, սպառնում են խաղաղ գործընթացին, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում տնտեսական կայունությանը։

No comments: