Saturday, May 2, 2009

Վրացիները թույլ չեն տալիս հայկական թերթեր տեղափոխել Վրաստան

Tert.am- 1-5-2009- Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել հայ–վրացական սահմանին։ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ աշխատակիցը Ջավախքում ապրող իր բարեկամների և համագյուղացիների համար հայկական թերթերի խմբաքանակ է տեղափոխել, որոնց թվում մի քանի օրինակ հայկական քաղաքական թերթերից, ինչպես նաև «Մեդիա Սթայլի» կողմից հրատարակվող մի քանի տասնյակ նմուշներ «90 րոպե», «Կապիտալ» թերթերից և «Business Class» ամսագրից։ Վրաց սահմանապահները շատ ուշադիր զննել են թերթերը, ապա մոտ 30 րոպե հարցուփորձ արել թերթերի էության մասին։ Իսկ ահա մաքսատան աշխատակիցներն ավելի կտրուկ են գտնվել։ Երկար զզնումից հետո նրանք պարզապես առգրավել են հայկական թերթերի ողջ խմբաքանակը՝ բացատրելով, որ հայկական թերթեր տեղափոխելու համար հատուկ թույլտվություն է հարկավոր։ Ինչ կարգի թույլտվություն է դա, պարզել չի հաջողվել։ Լրացուցիչ մեկնաբանություններ դեսպանատնից ստանալ չհաջողվեց, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր էր։ Հարց է ծագում, թե ինչն է հայկական թերթերում այդքան վախեցրել վրաց սահմանապահներին և մաքսայինի աշխատակիցներին։

No comments: