Saturday, May 16, 2009

Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման հարցը կարող է հայ-թորքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը դառնալ. փորձագ

HayInfo.14-5-2009- Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման հարցը կարող է հայ-թորքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը դառնալ, կարծում է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Վահան Դիլանլյանը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:«Կարծում եմ, որ Կարս-Գյումրի երկաթուղին կարող է ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի կողմից որպես տարածաշրջանային տնտեսական նախագծի հիմք դիտարկվող «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը դառնալ»,- հինգշաբթի Դիլանյանն ասաց լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։Նրա խոսքերով՝ միջազգային խաղացողները հաշվի են առնում նաև Ադրբեջանի շուտափույթ մասնակցության հնարավորությունը նման տարածաշրջանային նախագծին։Դիլանյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն ունի տարածաշրջանում վստահություն հաստատելու հարցում։Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, ապա Դիլանյանը կարծում է, որ հայ-թորքական հարաբերությունները ձեռնտու են Հայաստանին և նրան ելք կապահովեն դեպի արաբական երկրներ և Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա։Ավելին, Դիլանյանը վստահ է, որ Հայաստանը կարող է «տնտեսական հաղորդակցության կենտրոն» դառնալ։«Ժամանակն աշխատում է հայկական կողմի օգտին, և հայ-թուրքական հարաբերությունները մեծ հնարավորություն ընձեռեցին Հայաստանին ապագայում դառնալ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային երկիր։ Ադրբեջանն, ամեն դեպքում, պետք է հաշվի նստի Հայաստանի նման կարգավիճակի հետ»,- հայտարարեց Դիլանյանը։ Նրա խոսքերով՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ շահերը համընկնում են։ «Օգոստոսյան հակամարտությունից հետո հարավային ճանապարհներով հաղորդակցության հնարավորությունից զրկված Ռուսաստանը կարևորում է երկու նոր ուղիները՝ Հայաստանի հետ տնտեսական կամրջի հաստատումը Թուրքիայի տարածքով և Ադրբեջան-Իրան երկաթուղու շահագործումը»,- ասաց Դիլանյանը։Նա նշեց, որ Եվրոպան և ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը դիտարկում են էներգոռեսուրսների տեղափոխման անվտանգության ապահովման պլանում:

No comments: