Thursday, June 4, 2009

Հուլիսի 10-12-ին Երեւանում տեղի կունենա «Թրքական աշխարհ, Կովկաս եւ Իրան» միջազգային խորհրդաժողովը

/PanARMENIAN.Net/ 03.06.2009 - Հուլիսի 10-12-ին Երեւանում տեղի կունենա «Թրքական աշխարհ, Կովկաս եւ Իրան` քաղաքակրթությունների փոխազդեցության խաչմերուկներ» միջազգային խորհրդաժողովը: Հիմնական շեշտը կդրվի այդ տարածաշրջանների ժողովրդների մշակույթի, պատմության, լեզվի եւ գրականության վրա: Խորհրդաժողովի շրջանակներում հանդես եկող մասնակիցները զեկույցներ կներկայացնեն արդիական քաղաքական եւ տարածաշրջանային հարցերի մասին: Խորհրդաժողովի անցկացման նպատակն է ընդգծել կապը թրքական աշխարհի, Կովկասի եւ Իրանի միջեւ:

No comments: