Saturday, June 13, 2009

500 մլն դոլարի չափով ռուսական կայունացման վարկն արդեն տրամադրվել է Հայաստանին

HayInfo. 11-6-2009- 500 մլն ԱՄՆ դոլարի չափով ռուսական կայունացման վարկն արդեն տրամադրվել է Հայաստանին, հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Վարկային պայմանագիրն արդեն ուժի մեջ է մտել»,- ասաց նա հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։ ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարկը հայկական կողմին է հատկացվել հինգշաբթի։ ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով: Դա արտոնյալ տոկոսադրույքով վարկ է, որը ներկա պայմաններում տարեկան շուրջ 4 տոկոս է կազմում։

No comments: