Sunday, August 22, 2010

Ռուսաստանը թույլ չի տա Հարավային Կովկասի վերածումը ռազմական պոլիգոնի

«NEWS.am», 21 օգոստոսի 2010: Ռուսաստանը Հարավային Կովկասում գործելու է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու շահերից, NEWS.am-ին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի Երեւանում արած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վտանգ սպառնալու դեպքում գործելու է ՀԱՊԿ շրջանակներում իր պարտավորությունների համաձայն: «Իսկ հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասում՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվելու են միայն հավասարակռության ապահովման պայմաններում: Եւ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Աբխազիային եւ Հարավային Օսիային: Կարծում եմ՝ ապագայում այդ ցանկին կավելանա նաեւ Իրանը: Եւ երկու երկրների միջեւ կիրացվի Իրանին պաշտպանական սպառազինություններ հատկացնելու պայմանագիրը»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից պետք է դիտարկել Հայաստանի ռուսական ռազմակայնների գործողության ժամկետի երկարաձգումը: Նրա խոսքով, ռազմակայանի ժամկետի երկարաձգումը եւ աշխարհաքաղաքական նշանակության ընդլայնումը թափանցիկ ակնարկ է այն ուժերին, որոնք փորձում են Հարավային Կովկասը ռազմական պլացդարմ դարձնել: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են: Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակներում եւ շատ լուրջ է վերաբերվում դրանց»:

No comments: