Tuesday, September 6, 2011

Պաշտոնական Բաքուն արդարանում է. WikiLeaks-ը պարզապես զրպարտում է Ալիևին

Tert.am. 5-9-2011- Ադրբեջանի նախագահի վարչակազմի սոցիալական և քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը Trend-ին տրված հարցազրույցում նշել է. «Հղում անելով ԱՄՆ դիվանագետներին` WikiLeaks-ը տարածում է չհիմնավորված տեղեկատվություն, որի նպատակը տարածաշրջանի տարբեր պետությունների միջև լարվածություն առաջացնելն է: Մենք բազմիցս հերքել են այդ տեղեկատվությունը: Մասնավորապես, եղել են հրապարակումներ‚ որոնք նպատակ են ունեցել սեպ խրել Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Նաև շատ են կեղծ տեղեկությունները ղեկավարների վերաբերյալ՝ ուղղված ադրբեջանա - ռուսական եւ ադրբեջանա - իրանական հարաբերությունների վատթարացմանը»:
Հասանովի խոսքերով` WikiLeaks-ի հրապարակումները իջել են դեղին մամուլի մակարդակի: «Օրինակ, վերջերս հրապարակումներ եղան‚ թե իբր ԳՈՒԱՄ միջոցառումներից հետո Ալիևն իր հյուրերին ներկայացրել է նրանց զարմացնելու ունակ իր նստավայրը‚ իսկ իրականում այդ միջոցառումը կայացել է Զագուլբեի պետական նստավայրի հյուրերի համար նախատեսված մասնաշենքում‚ ուր չկան այնպիսի սաունաներ կամ այլ շքեղություններ‚ որոնք կարող էին հիացնել հյուրերին»:

No comments: