Thursday, June 4, 2009

Սարկոզին նախազգուշացնում է Իրանին

Tert.am. 4-6-2009- Եթե Իրանը հրաժարվի բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ, նրան մեկուսացում է սպասում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ: Ֆրանսիայի նախագահն իրանական կողմին կոչ է արել հետևել ՄԱԿ-ի բանաձևերին և սկսել բանակցություններ վարել միջազգային հանրության հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Հակառակ դեպքում, Սարկոզիի խոսքերով, «Իրանին չի հաջողվի խուսափել միջազգային մեկուսացումից»: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

No comments: