
Tert.am.3-6-2009- Հայաստանը հստակորեն կարտահայտի հայ-թուրքական սահմանների բացման հարցը ղարաբաղյան հակամարտության հետ կապելու մասին ասեկոսեների վերաբերյալ իր դիրքորոշումը: Նման կարծիք է այսօր հայտնել վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան հայտնվել է բավական ծանր իրավիճակում, քանի որ մեծ են Ադրբեջանի կողմից եղած ճնշումները: Բացի այդ, վերլուծաբանի խոսքերով, թուրքական իշխանությունները փորձում են կոմպլեմենտար քաղաքականություն վարել:
«Հայաստանի և Թուրքիայի շահերն ակնհայտորեն համընկնում են: Ես նույնիսկ կասեի, որ ոչ մի այլ երկիր չգիտեմ, որի հետ մեր շահերն այդքան համընկնեին»,- հայտարարել է Գրիգորյանը:
No comments:
Post a Comment