Saturday, June 6, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

«ԱԶԳ, 06-06-2009- Նախագահի նստավայրից հաղորդում են, որ հունիսի 4-ի երեկոյան Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ նախագահը վերջին շրջանի հաճախակի հանդիպումները օգտակար է գնահատել հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ դրանք օգնում են կոնկրետ հարցերին տալ միանգամայն հասցեական լուծումներ: Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին` մեր երկրին 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացնող վարկ տրամադրելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի խնդիրներին, ինչպես նաեւ անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքման ուժերի կազմավորման հարցերին: Ավելի ուշ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: Երեկ վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը մասնակցել է պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը:

No comments: