Tuesday, October 23, 2012

Որքա՞ն է ծախսում Ադրբեջանը ռազմական նպատակներով

News.am. 23-10-2012- Ադրբեջանում հրապարակվել է 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Եկամուտները կազմում են 19.1 մլրդ մանաթ (մոտ 24.4 մլրդ դոլար), իսկ ծախսերը` 19.8 մլրդ մանաթ (մոտ` 25.3 մլրդ դոլար): Բյուջեի եկամուտների մոտ 60%-ը պետք է ձեւավորվի Պետական նավթային հիմնադրամի փոխանցումներից: Ըստ ադրբեջանական մամուլի` առաջիկայում սպասվում է նավթային դոլարների նվազում ու դեռ պարզ չէ` թե որքանո՞վ դա կփոխհատուցվի գազի արտահաման աճի հաշվին: Ըստ ադրբեջանցի փորձագետների մի մասի` Ադրբեջանի կառավարությունն այդ հարցում չափից ավելի լավատես է: Ռազմական նպատակներով բյուջեում նախատեսված է ծախսել մոտ 2.9 մլրդ մանաթ (մոտ 3.7 մլրդ դոլար): Այդ գումարներից ուղղակի բանակի համար նախատեսված է 1.5 մլրդ մանաթը (մոտ 2 մլրդ դոլար), ինչը 8.5%-ով գերազանցում է 2012 թ. մակարդակը: Հիշեցնենք, որ Հայաստանի 2013 թ. պետական բյուջեի նախագծում ռազմական նպատակներով հատկացված է 184 մլրդ դրամ (մոտ 500 մլն դոլար):

No comments: