Ներկայացնենք օրաթերթի հրապարակումներից մեկից հատված` առանց մեկնաբանությունների:
Ընթրիք առանց Բակոյի
Նախօրեին որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակից դուրս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ոչ պաշտոնական ընթրիքին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կարող է միանալ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նախօրեին կայացած ընթրիքից հետո որևէ լրատվամիջոց այլևս չանդրադարձավ այս թեմային։ Մինչդեռ ուշագրավ է՝ եղե՞լ է նման հրավեր Բակո Սահակյանին, և եթե՝ այո, ապա ինչո՞ւ նա չի մասնակցել պատվո ճաշին, եթե՝ ոչ, որտեղի՞ց սպրդեցին այդ լուրերը։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար զրուցեցինք ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկատվությունը, թե Բակո Սահակյանն ընդհանրապես այս օրերին գտնվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում։ Որտե՞ղ է պարոն Սահակյանը՝ մեր հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չգիտեմ»։...
Sunday, June 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment