
/PanARMENIAN.Net/ 06.06.2009 - Եվրամիությունը Թուրքիայի արեւելքում տեղեկատվական կենտրոն է բացել: «Մենք մտադիր ենք համագործակցել երկրի այդ շրջանի հետ»,- ասել է Չեխիայի դեսպան Կատերինա Մորավկոնան Էրզրումի Առեւտրաարդյունաբերական պալատում: Բացման արարողությանը մասնակցում էին ԵՄ անդամ-երկրների 15 դեսպանները: Դիվանագետները հանդիպել են նաեւ ԵՄ-Թուրքիա բիզնես-կենտրոնի (ABIGEM) համակարգող Օսման Դեմիրդովենի եւ Էրզրումի կին-գործարարների ասոցացիայի հետ, հաղորդում է Anatolian News Agency-ն:
No comments:
Post a Comment