Tert.am.10-6-2009 - Հունիսի 6-ին «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդու ամուսնական ծեսը, որի մանրամասներն է ներկայացրել օրաթերթը: Մեջբերենք հատվածներ հրապարակումից:
Քոչարյանների հարսանիքին բոլորը սրտանց տժժացել են
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան կամ օլիգարխն է եղել, որն ընդամենը մեկուկես-երկու ժամ է ներկա գտնվել Լևոնի և Սիրուշոյի հարսանիքին ու արագ լքել սրահը։ Նրա քայլը ծեսից հետո տեղի ունեցող պալատական քչփչոցների ժամանակ այսպես է որակվել. «Մկան նման ծածուկ եկավ ու գնաց»։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ամուսնական ծեսը, հիշեցնենք, տեղի է ունեցել հունիսի 6-ին, «Օջախ» ռեստորանում, որը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Ականատեսները պատմում են, որ երեկոյան խնջույքին ամենաուրախն ու ակտիվը հենց Ծառուկյանն է եղել։ Նա մտել է իր օբյեկտ ու բոլորի հետ բարևել պաչ-պռոշտիով, ընդ որում՝ միակ մասնակիցն է եղել, որ կոստյումի փոխարեն սպորտային հագուստ է նախընտրել։ Իսկ երգուպարի ժամանակ գրկել է նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, օդ բարձրացրել, շնորհավորել «ախպորը» ընտրություններում տարած անվիճելի հաղթանակի համար։ Երբ ռեստորանում ազդարարվել է հանդիսության մեկնարկը, Ռոբերտ Քոչարյանը վերցրել է խոսափողը և հայտարարել. «Ով ով է՝ մի կողմ ենք դնում. այսօր բոլորս տժժում ենք» («տժժում ենք»-ը պաշտոնաթող նախագահի ուղերձի բառացի մեջբերումն է)...
Thursday, June 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment