Thursday, June 4, 2009

Պայթյուն Ստամբուլի սրճարանում

Tert.am.3-6-2009- Ստամբուլի սրճարաններից մեկում այսօր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, առնվազն 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել սրճարանի ծառայողական գոտում: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, որտեղ աշխատում են հրշեջները: Տարվում է հետաքննություն: Որպես պայթյունի հնարավոր պատճառ քննարկվում է կենցաղային գազի արտահոսքը:

No comments: