Thursday, June 4, 2009

Իրանն Ադրբեջանում տրակտորի գործարան կկառուցի

Tert.am.3-6-2009- Իրանը մտադիր է տրակտորի գործարան կառուցել Ադրբեջանում: Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ այդ մասին հայտարարել է Ուրմիայի տրակտորների գործարանի միջազգային կապերի գծով տնօրեն Հասան Ալլահվերդիզադեն: Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջան են ուղարկվել այդ գործարանում արտադրվող տրակտորների նմուշները: «Ադրբեջանական շուկային ծանոթանալու նպատակով մենք ուղարկել ենք 20 տրակտոր: Դրանց ընդհանուր արժեքը $200 հազ. Է»,- ասել է Ալլահվերդիզադեն: Ուրմիայի տրակտորների գործարանը ներկայացուցչություն ունի Ադրբեջանում: «Մեր ուղարկած տրակտորները հողագործներին կներկայացվեն Ադրբեջանի տարբեր տարածաշրջաններում: Ապագայում մենք ծրագրում ենք Ուրմիայի տրակտորների գործարանի մասնաճյուղ բացել Ադրբեջանի Շամախի քաղաքում»,- ասել է նա: «Կապիտալ» օրաթերթ

No comments: