Wednesday, June 3, 2009

Ռուսաստանը Ադրբեջանից ու Վրաստանից ագրեսիվ է. Հայաստանը ցուցակում չկա

Tert.am.3-6-2009- Նոր Զելանդիան ճանաչվել է մեր մոլորակի ամենախաղաղ երկիրը։ Այդ մասին են վկայում «Համաշխարհային համերաշխության վարկանիշային աղյուսակի» տարեկան արդյունքները։ Նոր Զելանդիան արժանացել է առաջին տեղին երկրում բռնության ցածր տոկոսայնության և զինամթերքի համար նախատեսված ծախսերի նվազեցման շնորհիվ։ Բացի այդ, պետությունում գրանցվել է սպանությունների ցածր և մարդու իրավունքների կիրառման բարձր մակարդակ։ Սկանդինավյան երկրները շարունակում են առաջատար դիրքերը զբաղեցնել ամենախաղաղ երկրների վարկանիշային աղյուսակում. Դանիան՝ երկրորդ տեղը, Նորվեգիան՝ երրորդ, Իսլանդիան՝ չորրորդ։ Նրանց հետևում են Ավստրիան և Շվեդիան։ Ընդհանուր թվով վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է աշխարհի 144 երկիր։ Նոր Զելանդիայի հարևան Ավստրալիան զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիան՝ 35-րդ, իսկ Միացյալ Նահանգները՝ 83-րդ։ Այս ցուցակում երրորդ տարին անընդմեջ վերջին հորիզոնականն է զբաղեցնում Իրաքը, որից առաջ են ընկել Աֆղանստանը, Սոմալին, Իսրայելը, Սուդանը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Չադը, Պակիստանը, Զիմբաբվեն, Ադրբեջանը (114), Վրաստանը (134) և Ռուսաստանը (136)։ Հայաստանն այդ ցուցակում ընդգրկված չէ։

No comments: