
«ՀԵՏՔ» 2-6-2009- Երևանի ավագանու ընտրություններում բաշխված քվեները, հատկապես ՀՀԿ-ին տրված 190 հազ. ձայնը, ամենևին արժանահավատ չեն: Այդուհանդերձ, ուշագրավ է ընտրություններում արձանագրված մեկ այլ թվական ցուցանիշ` մասնակիցների ընհանուր թիվը:
Ըստ ԿԸՀ-ի` ընտրություններին մասնակցեց ընտրական իրավունք ունեցող Երևանի բնակիչների շուրջ 53 տոկոս: Եթե նկատի առնենք լցոնումները, որոնց մասին կան արձանագրություններ, ականատեսներ, վկայություններ, ապա ՀՀԿ-ի համար թեկուզ 10 տոկոսի նկարչությունը քվեարկության մասնակիցների իրական թիվը կնվազեցնի մինչև 45 տոկոսի: Այլ կերպ ասած` քաղաքացիների մեծամասնությունը` 55 կամ ավելի տոկոսը, չի մասնակցել ընտրություններին:
Կարծել, թե դա անտարբերների բանակն է, պրիմիտիվ է և ինքնախաբեություն: Այդ երբվանի՞ց է երևանցիների 55 կամ ավելի տոկոսն այնպիսի բարեկեցության, վարչական օժանդակության հանդեպ անտարբերության հասել, որ կարիք չունենա գումար վերցնելու կամ ինչ-որ խնդիր լուծելու, հետո էլ շենքի մուտքի առջև սպասող միկրոավտոբուսով գնար և կատարեր թելադրված ընտրությունը: Բայց փաստ է, որ չեն գնացել:
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շենք ու բնակարան չթողեցին, որ չզանգահարեն կամ դուռը չթակեն մարդ հավաքագրելու համար: Սակայն հասարակության մեծամասնությանը նրանք գնել չեն կարողացել` մերժելի լինելու պատճառով:
Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է չընտրելու միջոցով: Սա ընտրությունների ամենից ուշագրավ կողմն է: Այլ հարց է, որ նույն այդ մեծամասնությունը նաև ներկա ընդդիմության հետևից չի գնում: Դա նշանակում է, որ կամ ընդդիմությունը պետք է նոր անձինք ու ծրագրեր բերի առաջնաբեմ, կամ ազատ ընտրազանգվածին գրավի նոր ուժ և լիդեր:Ի՞նչ է ասել ԱՄն դեպանն Ազարյանին
Երեկ Երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` Գարեգին Ազարյանի հետ զրուցելու նպատակով: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է դեսպանին ԿԸՀ-ի շենքը լքելիս:
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթևիկ Օհանջանյանը «Հրապարակի» հետ զրույցում չի բացահայտել ԱՄՆ դեսպան-ԿԸՀ նախագահ հանդիպման մանրամասները. «ԱՄՆ դեսպանն իր տպավորություններով էր կիսվում ընտրությունների վերաբերյալ, մենք իրավաու չենք նրա տպավորությունները հայտնելու: Եթե դեսպանը ցանկանա, ինքը մանամասները կհայտնի»:
«Հրապարակին» երեկ չհանջողվեց հանդիպման մանրամասները պարզել ԱՄՆ դեսպանատնից, սակայն կարելի է ենթարել, որ Մարի Յովանովիչն իր դժգոհությունն է հայտնել ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ, ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, 8/08 և 8/09 ընտրատեղամասերում լցոնումներ են տեղի ունցել ԱՄՆ դեսպանի աչքի առաջ:
No comments:
Post a Comment