/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Ոչ միայն մինչեւ աշուն, այլ նաեւ աշնանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական համալսարանի (ՌՀՌՀ) ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: «Հայ-թուրքական երկխոսությունը գրեթե արգելակված է: Սկսելով այդ գործընթացը` Անկարան ակնթարթային նպատակներ է ունեցել, այն է` ամրապնդել իր դիրքերը Կովկասում, դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սեպ խրել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ»,- ասել է ռուս փորձագետը: Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակությունների մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա:
Խոսելով Մոսկվայի արձագանքի մասին Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ` ռուս փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է թուրքական կողմի հաստատուն դիրքորոշումն ինչպես այդ գործընթացում, այնպես էլ այլ միջազգային գործընթացներում: «Եթե Ռուսաստանը համոզված լիներ, որ հայ-թուրքական գործընթացի ետեւում երրորդ ուժ չկա, նա դրական կտրամադրվեր»,- ասել է Սկակովը:Saturday, June 27, 2009
Ոչ միայն մինչեւ աշուն, այլ նաեւ աշնանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու
/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Ոչ միայն մինչեւ աշուն, այլ նաեւ աշնանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական համալսարանի (ՌՀՌՀ) ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: «Հայ-թուրքական երկխոսությունը գրեթե արգելակված է: Սկսելով այդ գործընթացը` Անկարան ակնթարթային նպատակներ է ունեցել, այն է` ամրապնդել իր դիրքերը Կովկասում, դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սեպ խրել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ»,- ասել է ռուս փորձագետը: Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակությունների մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա:
Խոսելով Մոսկվայի արձագանքի մասին Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ` ռուս փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է թուրքական կողմի հաստատուն դիրքորոշումն ինչպես այդ գործընթացում, այնպես էլ այլ միջազգային գործընթացներում: «Եթե Ռուսաստանը համոզված լիներ, որ հայ-թուրքական գործընթացի ետեւում երրորդ ուժ չկա, նա դրական կտրամադրվեր»,- ասել է Սկակովը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment