Tert.am.5-6-2009- «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպմամբ Արցախյան կարգավորման գործընթացը թևակոխում է Հայաստանի և, մասնավորապես, Արցախի համար խիստ վտանգավոր մի փուլ»,- այս կարծիքին է նորաստեղծ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբը, որն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։
Թվարկելով մի շարք հանգամանքներ՝ կուսկացության նախաձեռնող խումբը կարծիք է հայտնում, որ դրանք մեծացնում են ոչ հեռավոր ապագայում Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հետ համաձայնության գալու և տարածքային զիջումներ պարունակող փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը:
«Արցախն ազատագրված ողջ տարածքով հանդերձ Հայոց հայրենիքի անբաժան մասն է: Նոր պատերազմ սանձազերծելու գինը Ադրբեջանի համար պետք է լինի բռնազավթված մյուս տարածքների՝ Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը:
Սերժ Սարգսյանի ապօրինի վարչախմբի բանակցային դիրքորոշումները ուղղակիորեն սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը, հակառակ են ժողովրդի կամքին, ուստի նրա կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերը հայ ժողովրդի համար օրինական-պարտադիր ուժ չեն կարող ունենալ»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։
Saturday, June 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment