Tert.am. 29-6-2009- հայ լրագրողներ արձագանքել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդագրությանը և իրենց անհանգստությունն են արտահայտել Իրանում դեպքերի կապակցությամբ։ Լրագրողների հայտարարության մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական կայքի հունիսի 25-ի հաղորդագրությունը (http://www.rsf.org/Confessions-arrests-and-a-campaign.html)`
հայտնում ենք մեր խորին անհանգստությունը հետընտրական Իրանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Հունիսի 14 -ից մինչև այսօր, Իրանում շարունակվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները:
Չքաղաքականացնելով մեր գործողությունը և հանդես գալով անհատապես` մեր լրատվամիջոցներից անկախ, հայտնում ենք մեր բողոքը խոսքի ազատությանը բռնացող ցանկացած գործողության դեմ և կոչ ենք անում ապահովել մարդու հիմնարար իրավունքները:
Հայտարարության ներքո ստորագրած հայ լրագրող-ֆոտոլրագրողներիս մտահոգում է իրանցի տասնյակ գործընկերների ներկա կարգավիճակն ու ճակատագիրը:
Ուժ և համբերություն ենք մաղթում ձերբակալված լրագրողների և բլոգերների, լուսանկարիչների ընտանիքներին, ովքեր տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին: Հույս ունենք, որ մեր գործընկերները ազատ կարձակվեն որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում և կշարունակեն իրենց գործունեությունը:
Մենք անհանգստանում ենք նաեւ Իրանում ձերբակալված հարյուրավոր մտավորականների և սովորական քաղաքացիների համար»:
Հայտարարության տակ ստորագրել են՝
Թագուհի Թորոսյան, Կարին Գրիգորյան, Անահիտ Հայրապետյան, Սեդա Պապոյան, Սառա Խոջոյան, Սոնա Գրիգորյան, Նազելի Օհանյան, Վաղինակ Ղազարյան, Անահիտ Մինասյան, Նվարդ Մանվելյան, Նազիկ Արմենակյան, Լուսինե Պետրոսյան, Օֆելիա Զաքարյան, Հայկարամ Նահապետյան, Հարութ Էկմանյան, Լուսինե Մուսայելյան, Շուշան Հարությունյան, Իննա Մխիթարյան, Անժելա ՀարությունյանTuesday, June 30, 2009
Հայաստանում անհանգստացած են իրանցի լրագրողների ձերբակալության կապակցությամբ
Tert.am. 29-6-2009- հայ լրագրողներ արձագանքել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդագրությանը և իրենց անհանգստությունն են արտահայտել Իրանում դեպքերի կապակցությամբ։ Լրագրողների հայտարարության մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական կայքի հունիսի 25-ի հաղորդագրությունը (http://www.rsf.org/Confessions-arrests-and-a-campaign.html)`
հայտնում ենք մեր խորին անհանգստությունը հետընտրական Իրանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Հունիսի 14 -ից մինչև այսօր, Իրանում շարունակվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները:
Չքաղաքականացնելով մեր գործողությունը և հանդես գալով անհատապես` մեր լրատվամիջոցներից անկախ, հայտնում ենք մեր բողոքը խոսքի ազատությանը բռնացող ցանկացած գործողության դեմ և կոչ ենք անում ապահովել մարդու հիմնարար իրավունքները:
Հայտարարության ներքո ստորագրած հայ լրագրող-ֆոտոլրագրողներիս մտահոգում է իրանցի տասնյակ գործընկերների ներկա կարգավիճակն ու ճակատագիրը:
Ուժ և համբերություն ենք մաղթում ձերբակալված լրագրողների և բլոգերների, լուսանկարիչների ընտանիքներին, ովքեր տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին: Հույս ունենք, որ մեր գործընկերները ազատ կարձակվեն որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում և կշարունակեն իրենց գործունեությունը:
Մենք անհանգստանում ենք նաեւ Իրանում ձերբակալված հարյուրավոր մտավորականների և սովորական քաղաքացիների համար»:
Հայտարարության տակ ստորագրել են՝
Թագուհի Թորոսյան, Կարին Գրիգորյան, Անահիտ Հայրապետյան, Սեդա Պապոյան, Սառա Խոջոյան, Սոնա Գրիգորյան, Նազելի Օհանյան, Վաղինակ Ղազարյան, Անահիտ Մինասյան, Նվարդ Մանվելյան, Նազիկ Արմենակյան, Լուսինե Պետրոսյան, Օֆելիա Զաքարյան, Հայկարամ Նահապետյան, Հարութ Էկմանյան, Լուսինե Մուսայելյան, Շուշան Հարությունյան, Իննա Մխիթարյան, Անժելա Հարությունյան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment