Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը, Reuters-ը և Associated Press-ը, քննարկում են Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարը՝ ներգրավելով ավիացիայի մասնագետների։ Սկզբնական շրջանում առաջ էր քաշվել վարկած, համաձայն որի ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել։ Սակայն այդ վարկածը հերքվել է, քանի որ ТУ-154 ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 180 մարդ, իսկ ինքնաթիռում գտնվել է 168 ուղևոր և անձնակազմի անդամ։
Ինչպես հայտնում է CNN-ը, եղանակը նույնպես չէր կարող հանդիսանալ ինքնաթիռի վթարի պատճառ, քանի որ երկինքն այդ պահին ամպամած չի եղել։
Ինքնաթիռի կործանման վայրում առաջացել է 10 մետր խորությամբ ձագարափոս։ Ինչպես FARS գործակալությանը մեկնաբանել է փրկարարներից մեկը, դեպքի վայրում 200 քառ. մետր մակերես ունեցող տարածքը ծածկված է ուղևորների մարմինների հատվածներով և ինքնաթիռի բեկորներով։
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ են հանդիսացել տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել են թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն օդում այն բռնկվել է և մասնատվել.
Հիշատակելի է, որ Իրանում ավիավթարների քանակը բարձր է, որի հիմնական պատճառը կայանում է նրանում, որ իրանական ավիաընկերությունները զրկված են նոր տեխնոլոգիայից, Արեւմուտքի կողմից Իրանին պարտադրված տեխնոլոգիական շրջափակման հետեւանքով: Նույն այդ պատճառով էլ, պաշտոնական Թեհրանը նման դեպքերում հիմնականում մեղադրում է ԱՄՆ-ին:
Սրանից առաջ 2002թ. նույն ՏՈՒ տեսակի ինքնաթիռ նաեւ կործանվեց երկրի արեւմտյան շրջանում, որի հետեւանքով էլ զոհվեցին նրա 199 ուղեւորներն ու անձնակազմը: 2005թ. C-130 ամերիկյան արտադրության մի ինքնաթիռ, որ պատկանում էր Հեղափոխության պահակազորին, Թեհրանի Մեհրաբադ օդակայանի մոտ դիպավ մի շենքի եւ նրա 115 ուղեւորները եւ անձնակազմը զոհվեցին: 2006թ. մի այլ ՏՈՒ ինքնաթիռ վթար ունեցավ վայրէջք կատարելու ժամանակ եւ նրա 149 ուղեւորներից 29-ը զոհվեցին: Իսկ 2007թ. նոյեմբերին, ռուսական արադրության մի այլ օդանավ կարճ ժամանակ գետնից բարձրանալուց հետո անկում ունեցավ եւ 36 բարձրաստիճան զինվորականներ զոհվեցին:
Wednesday, July 15, 2009
Վթարի ենթարկված ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել

Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment