Wednesday, June 3, 2009

Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Tert.am.3-6-2009- Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին։Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։Ֆորումի շրջանակում նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

No comments: