«ԱԶԳ, 05-06-2009- Այդ մասին, ինչպես հաղորդել Է թուրքական Cihan գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Վաշինգտոն այցի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսում: «Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար մենք ցանկանում ենք նորմալացնել հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվումՙ Հայաստանի հետ», ասել է Դավութօղլուն: Նրա խոսքովՙ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ Է լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հիմնախնդիրները: «Յուրաքանչյուրը պետք Է հնարավոր ամեն ինչ անի Կովկասում խաղաղություն հաստատելու համար», հավելել է Թուրքիայի արտգործնախարարը, հաղորդում է «Արմենպրեսը»:
Saturday, June 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment