
Tert.am 24-8-2009- Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված 106 բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կդրվի այս աշնանային սեսիային: Սաֆրաստյանը, սակայն, ավելի շատ կարևորել է ոչ թե բանաձևի ներկայացումը, այլև այն, որ բանաձևը քննարկվի մեզ համար բարենպաստ ժամանակաշրջանում:
Ռուբեն Սաֆրաստյանը նկատել է, որ Օբամայի վարչակազմը շատ մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի դերակատարությանը, ինչից լավագույնս օգտվում են Թուրքիան, ինչպես նաև ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական կազմակերպությունները:
No comments:
Post a Comment