
Tert.am. 24-8-2009- 10 տարեկան երեք բրիտանացի աշակերտներ փորձել են կախաղան հանել 7-ամյա Բրեդլի ՄաքԼոհլանին: Տղաներին հաջողվել է խաբելով բերել տղային այգի, որտեղ նրանք նախապես պատրաստել էին ինքնաշեն կախաղանը` կապելով պարանը ծառի ճյուղից:
Նրանք տղայի գլուխը մտցրել են հանգույցի մեջ, ձգել այն` նման կերպ իրականացնելով իրենց ինքնադատաստանը: Սակայն Բրեդլիին հրաշքով հաջողվել է դուրս պրծնել հանգույցից, ինչից հետո նա լացելով վազել է տատիկի մոտ:
Բրեդլիին տեղափոխել են Պորտսմութի հիվանդանոց: Նրա պարանոցի և դեմքի վրա արտատպվել են պարանի հետքերը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ոստիկանները փորձում են գտնել չարագործներին։
No comments:
Post a Comment