Sunday, August 30, 2009

Իլհամ Ալիև. «Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են»

Tert.am.29-8-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված տեղաշարժերը նպատակաուղղված քաղաքականության արդյունքն են, երեկ իֆթարի արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացում մեր ջանքերն արդեն իրենց առաջին արդյունքներն են տալիս: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել բարձր ինքնավարության կարգավիճակի շրջանակներում` միասնական Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում: Այսօր որպես հիմք են ծառայում այս սկզբունքները: Մենք միշտ ասել ենք և այսօր նույնպես ասում ենք, որ հարցը կարող է լուծվել միայն փուլ առ փուլ: Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են, մեր հայրենակիցները վերադառնալու են այդ շրջաններ: Այնտեղ վերականգնվելու է ողջ ենթակառուցվածքը, և հաջորդ փուլում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը: Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս և երբեք դրա հետ չենք համաձայնի»,- հայտարարել է Ալիևը:

No comments: