Thursday, February 9, 2012

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Պարոն դեսպան Ձեզ եմ դիմում որպես աշխարհում մարդու իրավունքների և դեմոկրատական ազատությունների պաշտպանության գործում առաջատար և ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր հզոր երկրի պաշտոնական ներկայացուցչի: Դուք անշուշտ ծանոթ եք Էգեմեն Բաղըշ անվամբ ոմն թուրք պետնախարարի` Հայոց ցեղասպանությունը ժխտող վերջին խելացնոր հայտարարություններին: Նա անամոթաբար նախ` Շվեյցարիայում և ապա այն բանից հետո, երբ Շվեյցարիայի իշխանություններն այդ երկրի օրենքների համաձայն քրեական գործ նախապատրաստեցին իր դեմ, նաև Թուրքիայում, լպիրշաբար կրկնել է Հայոց ցեղասպանությունը ժխտող իր հայտարարությունը և ավելացրել, թե աշխարհում ոչ մի երկիր չի կարող դատել թուրք նախարարին: Հուսամ ոչինչ չեմ հավելագրում այդ պաշտոնյայի վերջին հայտարարություններին եւ գործողություններին: Այժմ ձեզ խնդրում եմ պատկերացնել Նյու-Յորքի բնակիչների և ԱՄՆ մյուս քաղաքացիների վիճակը, եթե որևէ օտար բարձրաստիճան պաշտոնյա Շվեյցարիայում կամ մի որևէ այլ տեղ, հայտարարեր և ապա իր երկրում պնդեր, որ բազմաթիվ մարդկանց կյանք խլած ավիախոյահարումները ահաբեկչություններ չեն, այլ օդերևութաբանական անբարենպաստ պայմանների ազդեցությամբ տեղի ունեցած ցավալի դեպքեր: Ինքս, չլինելով ԱՄՆ քաղաքացի, վստահ եմ, որ Ամերիկայի ժողովուրդը, ինչպես նաև աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը ԱՄՆ-ի հետ տեղի ունեցածի մերժումը հարյուր տարի անց էլ կտանի նույն ծանրությամբ, ինչպես որ տանում ու զգում են մեր օրերում: Ասացեք, խնդրեմ, այսքանից հետո ի՞նչ գնահատական կտայիք որևէ մեկի այն հայտարարությանը, թե Նյու Յորքի զույգ աշտարակների հետ տեղի ունեցածը պատմաբանների խնդիրն է և ոչ թե քաղաքական գործիչների և իրավաբանների: Այո, ես Ձեզ հիշեցնում եմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման օրերին, հայտարարություն, որ, անկասկած, իր ազդեցությունն ունեցավ բանաձևի վերջնական ընդունումը հետաձգելու գործում: Իհարկե կարելի է ամեն ինչ վերագրել խոսքի ազատության իրավունքին և անցնել առաջ: Ի՞նչ կա որ, եթե մարդը չի ցանկանում ընդունել պատմական իրողությունը, կարող է ասել, որ նման բան չի եղել: Բայց ավաղ, մենք Ձեզ հետ միասին տեսանք, որ այդքան էլ հեշտ չէ ամեն ինչ բացատրել միայն խոսքի ազատության անկապտելի իրավունքով: Հետևաբար, ասացեք խնդրեմ, ի՞նչ անել այն դեպքում, երբ մարդը, ժխտելով պատմական իրադարձությունը, արտահայտում է իր իշխանությունների, իր պետության պաշտոնական տեսակետը: Ավելին, ի՞նչ անել, երբ այդ պաշտոնյան ծաղրում է ոչ միայն պատմական իրողությունը, այլև մեկ այլ պետության դատախազության կանխարգելիչ քայլերը եւ պարծենում, թե ինքը պատրաստ է դարձյալ գնալ այդ երկիր և կրկնել իր ժխտողական հայտարարությունները: Եվ այդ ամենը, ներողություն, լկտի ծիծաղով: Ժամանակին, երբ հենց Թուրքիայի դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, բայց իշխանությունները զանազան ճանապարհներով կարողացան այդ դահիճներին հեռացնել երկրից, հայ ժողովրդի արդարահատույց զավակների անողոք վրեժը հասավ նրանց ու նրանք գետնին տապալվեցին` իրենց իսկ արյան լճակների մեջ: Ի դեպ` նրանցից ամենագազանաբարոն սատկեց հենց Եվրոպայի սրտում` Բեռլինում և վրիժառուն հետագայում արդարացվեց Գերմանիայի դատարանի կողմից: Թալեաթ փաշա բառակապակցությունն անշուշտ հայտնի է Ձեզ: Անշուշտ դուք գիտեք նաև Սողոմոն Թեհլերյանի պայծառ անունը: Ավարտելով խոսքս` դիմում եմ Ձեզ խնդրանքով` տեղեկացնել ԱՄՆ և Թուրքիայի կառավարություններին, որ այս հրապարակումից անմիջապես հետո Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար, պետնախարար Էգեմեն Բաղըշ անունով սրիկան իմ կողմից դատապարտվում է Թալեաթի ճակատագրին: Լինի դա Եվրոպայում, թե Աֆրիկայի ջունգլիներում, լինի Լոնդոնի հյուրանոցներից մեկում, թե Բոսֆորի ափին, այդ Ալլահի ապուշն արյամբ պետք է հատուցի Հայոց ցեղասպանության տարիներին իմ մշեցի պապի, նրա եղբոր և եղբոր ընտանիքի ոչնչացման համար: Այս բաց նամակով նաև ստանձնում եմ այդ ճիվաղի ինչպես պատահական անհետացման եւ ցանկացած ձևով ոչնչացման, այնպես էլ ինձնից անկախ հանգամանքների բերումով անժամանակ մահվան ողջ պատասխանատվությունը: ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: