Wednesday, August 19, 2009

Ցեղասպանությունը հերքող Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում. էստոնական պարբերական

Tert.am- 18-8-2009- Էստոնական «Շաբաթվա լուրերն օրեցօր» հրատարակությունը, «Ճարտասանություն և իրականություն» հոդվածում վերլուծելով ժամանակակից Եվրոպայի պահվածքը, գրում է. «Եվրոպան, ցավոք, դարձել է առևտրով զբաղվողների Եվրոպա, ում համար պատվի և արժանապատվության գաղափարները դարձել են անարխրոնիզմ: Ամեն ինչ հնարավոր է լուծել փողի օգնությամբ: Մեր օրերի Եվրոպան կորցրել է ողնաշարը և թույլ է տվել միջնադարյան մահմեդական զանգվածին նստել իր բնակիչների գլխին: Եվրոպացիների մի մասը ցանկանում է ԵՄ ընդունել Թուրքիային. երկիր, որը ոչ միայն սկզբունքայնորեն այլ մշակույթային ինքնակողմնորոշում ունի, այլ նաև մինչ օրս հերքում է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան կարող է լինել ՆԱՏՕ-ում, քանի որ դա ռազմա-քաղաքական դաշինք է: Թուրքիան կարող էր նաև ԵՄ անդամագրվել, եթե վերջինս միայն տնտեսական միություն մնար: Տնտեսական տեսանկյունից այդպիսով ԵՄ-ը կընդլայներ իր առևտրային տարածքը: Սակայն եթե ԵՄ-ը հանդիսանում է նաև մշակույթները միավորող կառույց, ապա Թուրքիան այստեղ անելու ոչինչ չունի»,- եզրափակում է հրատարակությունը:

No comments: