Saturday, August 15, 2009

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան շարունակում է հուսալ, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

/PanARMENIAN.Net/ 14.08.2009 - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն տեղական հեռուստաընկերությամբ ելույթ ունենալու ժամանակ նշել է, որ Թուրքիան շարունակում է հուսալ, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է շարունակել բանակցությունները: Դավութօղլուի խոսքով, երկկողմ հաղորդակցությունը շարունակվելու է: Նախարարն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Դավութօղլուի խոսքով, Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, հաղորդում է Bakiliar.Az-ը:

No comments: