Ներկայացնենք մեկ տեղեկատվություն օրաթերթից:
Լարվել են
Լեռնային Ղարաբաղի մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Հորադիզի և Ջեբրայիլի շրջաններում վերջին շրջանում պետական մակարդակով ծրագրված ակտիվ շինարարություն է ընթացել, ինչը, սակայն, արդեն մեկ ամիս է՝ ընդհատվել է։Այդ շրջաններում սահմանը հսկող սահմանապահ ուժերի հրամանատարությունը շինարարության ընդհատումը շատ վատ է ընդունել։ Հիմնականում ղարաբաղցիներից բաղկացած հրամանատարական կազմի ներկայացուցիչները, նեղ շրջանում խոսելով տարածքների հնարավոր հանձնման մասին, հայտարարում են՝ մենք ենք տարածքներից դուրս եկողը, մենք դուրս չենք գալու։ Ըստ մեր աղբյուրների՝ ղարաբաղցի զինվորականների շրջանում Հայաստանի նկատմամբ մեծ լարվածություն է առաջացել. նրանք համոզված են, որ Հայաստանը ծախում է Լեռնային Ղարաբաղը։
Saturday, August 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment