Saturday, August 29, 2009

Օլիգարխներն ընդդեմ ժողովրդի. Հայ ազգային կոնգրեսը փաստեր է հրապարակում

News.am- 28-8-2009 - «2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործվել են ոչ միայն ուժային կառույցները, այլեւ հայաստանյան մի շարք օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահներ, սափրագլուխներ եւ թաղային խուժանը, մոտ 500 հոգի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ այլոց ղեկավարությամբ»: Այդ մասին ասված է 2008թ. մարտի 1-ի սպանությունների հանգամանքների ուսումնասիրության փաստահավաք լուծարված խմբի ընդդիմադիր անդամների զեկույցում եւ դրան կից հավելվածում։ Հայ ազգային կոնգրեսի ձեռքին է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ 4 օլիգարխի եւ 5 պաշտոնյայի համազգեստ է բաժանվել, որոնք էլ դրանցով հանդերձավորել են իրենց հրոսակներին: Այսպես, մարտի 1-ին Վաչիկ Ղազարյանին՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին տրամադրվել է 10, Գագիկ Ծառուկյանին՝ 140, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ 62, ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ 40, Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ 25, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ 45, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ 2, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին՝ 56 եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ 57 հատ ձմեռային համազգեստ: Ընդհանուր հաշվով 437 հատ ձմեռային, նաեւ 513 հատ բամբակյա համազգեստ եւ 140 հատ զինվորական գլխարկ, ասվում է զեկույցում:

No comments: