Saturday, August 15, 2009

Թուրքիան երբեք շահագրգռված չի եղել Հայաստանի հետ բանակցությունների հարցում

/PanARMENIAN.Net/ 13.08.2009 - «Ռուս-վրացական պատերազմից հետո, Թուրքիայի ներկայացուցիչներն անմիջապես այցելեցին Ռուսաստան` Անվտանգության Կովկասյան հարթության առաջարկությամբ», - Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալն ու ապագան» խորագիրը կրող սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանի ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Ընդ որում, նա նշել է, որ Անկարան անմիջապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ էր սկսել Հայաստանի, այլ ոչ գերտերությունների հետ: Փորձագետը նաեւ գտնում է, որ Թուրքիան երբեք շահագրգռված չի եղել Հայաստանի հետ բանակցություններով, եւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելով, նա չէր սպասում, որ գերտերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կառանձնացնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ուստի, ըստ հայ փորձագետի, հենց այդ նպատակով Թուրքիան «առերեւույթ» հարկադրված էր առաջարկել բացել սահմանը:

No comments: