Monday, August 24, 2009

Բռնագրավվել է Եվրոպայի պատմության մեջ կեղծ թղթադրամների ամենամեծ խմբաքանակը

Իսպանիայի ոստիկանությունը բռնագրավել է 8 մլն եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ` Եվրոպայի պատմության մեջ կեղծ թղթադրամների ամենամեծ խմբաքանակը: Այս գործի հետաքննության արդյունքում Վալենսիայի նավահանգստում` Իսպանիայի արևելքում, ձերբակալվել է 14 մարդ: Ոստիկանությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ենթադրում է, որ նրանք թղթադրամները տպագրել են ավտոտնակում` օգտագործելով ինչպես Ֆրանսիայից գնված բարձր տեխնոլոգիական հաստոցներ, այնպես էլ թանկարժեք քիմիկատներ և ներկեր` ներկրված Չինաստանից:

No comments: