Tert.am.29-8-2009- Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մակարդակով: Կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան համակարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանում առկա գործընթացները:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից հաղորդել են, որ Էրդողանը Ալիևին տեղեկացրել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին:
Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ ինքը ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուին և նրա տեղեկալ Ունալ Չևիկոզին անձամբ հանձնարարել է մեկնել Բաքու՝ կովկասյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն Արդբեջանի նախագահին հաղորդելու համար:Sunday, August 30, 2009
Ալիևն ու Էրդողանը խոսեցին ղարաբաղյան խնդրի մասին
Tert.am.29-8-2009- Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մակարդակով: Կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան համակարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանում առկա գործընթացները:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից հաղորդել են, որ Էրդողանը Ալիևին տեղեկացրել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին:
Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ ինքը ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուին և նրա տեղեկալ Ունալ Չևիկոզին անձամբ հանձնարարել է մեկնել Բաքու՝ կովկասյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն Արդբեջանի նախագահին հաղորդելու համար:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment