/PanARMENIAN.Net/ 28.08.2009 - Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գերմանիայում հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարեւորեց Գերմանիայում մասնագիտական կառույցներ ստեղծելու, համայնքում կրթական հարցն ակտիվացնելու եւ մեկօրյա դպրոցներ հիմնելու խնդիրները: Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաեւ Բեռլինի բաց համալսարանում գործող հայագիտական կենտրոնին 2010թ. նախատեսվող հունվարից ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրին:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խումբ ստեղծելու, դեսպանատներին կից երիտասարդական կառույցներ, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թղթակցական կետ հիմնելու, ինչպես նաեւ մշակութային, կազմակերպչական հարցերը համայնքում ակտիվացնելու հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
Saturday, August 29, 2009
ՀՀ Սփյուռքի նախարարությունը քննարկել է Բեռլինի համալսարանի Հայագիտության կենտրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
/PanARMENIAN.Net/ 28.08.2009 - Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գերմանիայում հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարեւորեց Գերմանիայում մասնագիտական կառույցներ ստեղծելու, համայնքում կրթական հարցն ակտիվացնելու եւ մեկօրյա դպրոցներ հիմնելու խնդիրները: Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաեւ Բեռլինի բաց համալսարանում գործող հայագիտական կենտրոնին 2010թ. նախատեսվող հունվարից ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրին:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խումբ ստեղծելու, դեսպանատներին կից երիտասարդական կառույցներ, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թղթակցական կետ հիմնելու, ինչպես նաեւ մշակութային, կազմակերպչական հարցերը համայնքում ակտիվացնելու հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment