Saturday, August 29, 2009

Շողոքորթ Թուրքիան քայլ կանի, եթե ԱՄՆ-ն կտրուկ պահանջի. ԱԺ պատգամավոր

Tert.am. 28-8-2009- Հայաստանի հետ կապված Թուրքիան որևէ քայլ կկատարի միայն այն դեպքում, եթե նրան կտրուկ պահանջներ ներկայացնեն Միացյալ Նահանգները: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ հայ-թուրքական կարգավորմանն ուղղված բանակցություններից հետո էլ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել: Ըստ պատգամավորի՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ վարել դարերից եկող «խորամանկ և շողոքորթ» քաղաքականություն:

No comments: