Tert.am. 19-8-2009- Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն փաստը, որ Ուկրաինան, գնալով Վրաստանի հետքերով, որոշեց դուրս գալ ԱՊՀ-ի շարքերից, Ռուսաստանի անհիմն ինքնավստահ քաղաքականության հետևանքն է։
«Բոլոր այս տարիներին Ռուսաստանը հնարավորություն է ունեցել ԱՊՀ-ի հարթակի վրա ստեղծել երկրների գործող համագործակցություն, օրինակ, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի և իրենց գաղութների միջև միավորումների նման։ Ընդհանուր լեզուն, սկզբունքները, քաղաքական, տնտեսական կապերը թույլ տվեցին Մեծ Բրիտանիային ստեղծել ամուր փոխշահավետ միություն իր նախկին գաղութների՝ այժմ՝ անկախ պետությունների հետ։ Նույնը հաջողվեց նաև Ֆրանսիային։ Խնդիրն այն է, որ որ այդ գերիշխող երկրները նախկին գաղութների հետ խելացի քաղաքականություն են վարում, որը հիմնվում է միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա»,- նշել է քաղաքագետը։«Պարզվում է, որ առաջին հնարավորության դեպքում բոլորը փորձում են հնարավորինս հեռու փախչել Ռուսաստանից, ինչպես դա արեցին Բալթյան երկրները, այնուհետև Վրաստանը և այժմ՝ Ուկրաինան։ Ռուսաստանն այժմ Ղարաբաղյան հակամարտության «կարթի» վրա է պահում Ադրբեջանին, և այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն անձամբ գտնի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեթոդը, ապա նույնպես հնարավորինս կհեռանա Ռուսաստանից»,- հավելել է Ալիզադեն։
Thursday, August 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment