HayInfo.12-8-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում բավական ուշագրավ դիվանագիտական նշանակում է:Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
Հարցը հենց Բրայզայի անձն է, ով իր բոլոր նախորդների համեմատ մի շարք էական ինքնատիպ առանձնահատկություններ ունի: Առաջին հերթին՝ Բրայզան բավականին երկար ժամանակ անմիջականորեն զբաղվել է ամերիկյան արտաքին քաղաքականության մշակումով ինչպես կովկասյան ուղղությամբ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և հետխորհրդային տարածքում:
Երկրորդ՝ Բրայզան աշխատանքային լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների մեծամասնության, հատկապես ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կողմ-երկրների ղեկավարության հետ:
Սա Բրայզայի թեկնածության կարևոր առանձնահատկությունն է: Հենց այդ առանձնահատկությունն էլ կարող է դրական արտացոլվել Վաշինգտոնի հնարավորություններում՝ իր կովկասյան քաղաքականությունում նոր տարրեր մտցնելու առնչությամբ: Բանն այն է, որ երկիր մոլորակի տվյալ` ռազմավարապես կարևոր տարածաշրջանում սեփական դիրքերի հետագա ամրապնդման համար Վաշինգտոնին անհրաժեշտ է աշխատանք տանել տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբերությունների բարելավման և հետագա խորացման ուղղությամբ: Աշխատանքն առանձին երկրների հետ, անշուշտ, կշարունակվի, բայց նաև «տեղերից» նախաձեռնությունը նույնպես կարևոր է: Այս իսկ պատճառով տարածաշրջանում դեսպան ունենալը, ով լավ, անգամ կարելի է ասել, բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների ղեկավարությունների հետ, իսկապես կարող է կարևոր տարր դառնալ տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների բարելավման հարցում:
Բայց որպեսզի այդ քաղաքականությունը հաջողությամբ պսակվի, անհրաժեշտ են առավելագույնս հավասարակշռված գործողություններ, այդ թվում նաև այս կամ այն կարևոր հարցի վերաբերյալ տարվող հռետորություն, որը շոշափում է տարածաշրջանի երկու կամ ավելի երկրների շահերը: Տվյալ համատեքստում Բրայզան, դեռ չստանձնած դեսպանի պաշտոնը, արդեն մի շարք ռազմավարական սխալներ է թույլ տվել: Խոսքը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում արված հայտարարությունների մասին է, որոնք ակնհայտորեն ադրբեջանամետ էին ըստ իրենց էության: Բրայզան նաև շատ անպատեհ սկսել է մեջբերել և հղում անել Ադրբեջանի նախագահ Ալիևի մտքերին և ցանկություններին, ինչը թեև ավելի է ամրապնդում իր անձնական դիրքերը, ինչպես նաև իր երկրի դիրքերն Ադրբեջանում, սակայն բոլորովին հակառակ արդյունք ունի Արցախի և Հայաստանի դեպքում:
Կարելի է ենթադրել, որ տվյալ համատեքստում Բրայզան ամերիկյան արտաքին քաղաքականության ադրբեջանավրացաթուրքական ուղու հետագա խորացման ավելի շատ հնարավորություններ ունի, քան հայ-ադրբեջանական կամ ադրբեջանաղարաբաղյան ուղու:
Դավիթ Բաբայան, քաղաքագետ
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:Thursday, August 13, 2009
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան. նոր խթան ամերիկյան կովկասյան աշխարհաքաղաքականությունու՞մ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment