/PanARMENIAN.Net/ 12.08.2009 - «Ես չեմ կարծում, որ նոր մարդկանց նշանակումը կարող է զգալիորեն փոխել երկրի քաղաքականությունը»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում Թինա Քեյդենաուին նշանակելու հնարավորության առիթով:
Ընդ որում, Մասիս Մայիլյանը հույս է հայտնել, որ Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը եւ նրա աջակցությունը այդ շրջանի անկախության ճանաչմանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը ինչպես ԱՄՆ, այնպես էլ միջազգային հանրության կողմից:
Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:
Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:Thursday, August 13, 2009
Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը
/PanARMENIAN.Net/ 12.08.2009 - «Ես չեմ կարծում, որ նոր մարդկանց նշանակումը կարող է զգալիորեն փոխել երկրի քաղաքականությունը»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում Թինա Քեյդենաուին նշանակելու հնարավորության առիթով:
Ընդ որում, Մասիս Մայիլյանը հույս է հայտնել, որ Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը եւ նրա աջակցությունը այդ շրջանի անկախության ճանաչմանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը ինչպես ԱՄՆ, այնպես էլ միջազգային հանրության կողմից:
Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:
Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment