A1+- 17-8-2009- ՀՀ-ում, հատկապես պետական մարմինները, խուսափում են ասել, որ իրենց կայք էջերը հարձակման են ենթարկվել:
«Այդ մասին բարձրաձայն ասելը ամոթ չէ: Ամոթը դա թաքցնելն է եւ այդ ուղղությամբ ոչինչ չանելը: Օրինակ, երեկ հարձակման տակ էր Սփյուռքի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է, որ իր վրա հարձակվել են, սակայն մինչեւ հիմա Մուհամեդի գլուխը կախված է այդ կայքի վրա: Հայկական կայքերի վրա հարձակումները ես գնահատում եմ տեղեկատվական զինավարժություններ»,- այսօր լրագրողների հետ «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով հանդիպման ընթացքում ասաց փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը դժվարացավ միանշանակ ասել, թե հայկական կայքերի վրա հարձակվողները ովքեր են, սակայն ենթադրում է. «Հիմնականում հարձակվում են ադրբեջանցիները եւ թուրքերը: Մեր հարեւան մեծ եւ փոքր եղբայրները ժամանակ առ ժամանակ միավորվում են: Նրանք հիմնականում ոչ թե ապատեղեկատվություն են տեղադրում, այլ` հայհոյանքներ, ադրբեջանական հերոսների լուսանկարներ: Չի բացառվում, որ այլ ազգի ներկայացուցիչները թուրքական եւ ադրբեջանական հետքեր թողնելով` հարձակումներ կատարեն հայկական կայքերի վրա: Ես նաեւ չեմ բացառում, որ հենց հայկական ինչ-որ խուլիգանական խմբեր կատարեն այդ հարձակումները»:
Այսօր ոչ միայն հնարավոր չէ միանշանակ ասել, թե ովքեր են հայկական կայքերի վրա հարձակվողները, այլեւ , թե ովքեր են այդ հարձակումներից պաշտպանողներն ու պատասխանատուները: Փաստն այն է, որ փորձագետները գտնում են, որ մենք քարոզչական պատերազմում տանուլ ենք տալիս Ադրբեջանին:Պատճառն այն է, որ Ադրբեջանում հակահայկական քարոզչությամբ զբաղվում են պետական մակարդակով. «Ադրբեջանում ամեն ինչ որոշվում է վերեւեից: Ալիեւի նստավայրից ասում են, թե ում վրա «ֆաս» անեն»: ԼՂ հարցում Մադրիդյան սկզբունքներից հետո, Ադրբեջանը քարոզչական հարձակումներով, իր հակաքարոզչությամբ ուզում է ապացուցել, որ ինքն ավելի ուժեղ է, իր բանակը ամենահզորն է»:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ մի շարք ադրբեջանցի մեծահարուստներ նոր գործընթաց են սկսել` ձեռք են բերում ռուսական, ինչպես նաեւ եվրոպական ԶԼՄ-ներ, եւ դրա շնորհիվ վերջին շրջանում ՌԴ-ում եւ Եվրոպայում մեծացել է հակահայկական քարոզչությունը: Պատասխանելով «Ա1+ի» հարցին` պարոն Աբրահամյանը հաստատեց, որ ադրբեջանցի գործարարների այդ քայլը նույնպես հրահանգված է Ալիեւի նստավայրից: Իսկ ի՞նչ պետք է անել , որ հայ մեծահարուստներն էլ հետաքրքրվեն, ֆինանսներ տրամադրեն տեղեկատվական քարոզչության համար. մեր հարցը փորձագետներին մտածելու տեղիք տվեց: Նրանց կարծիքով, եթե հայ մեծահարուստները մանգամից զբաղվեն այդ խնդրով, ապա ավելի շատ կվնասեն տեղեկատվական քարոզչությանը եւ այն կվերածեն «գրդոնի»:
Էդուարդ Աբրահամյանը վստահ է, որ հակահայկական քարոզչությամբ զբաղվողների վրա նախապես աշխատում են հոգեբաններ, մշակում այն հարցերը, որոնց վրա նրանք պետք է աշխատեն եւ այլն:
Փորձագետների կարծիքով ՀՀ-ում տեղեկատվական քարոզչությամբ պետք է զբաղվի ոչ թե մեկ մարմին` ԱԱԾ-ն, ինչպես շատերն են կարծում, այլեւ բոլոր շահագրգիռ մարմինները, այդ թվում հասարակական կազմակերպությունները:Wednesday, August 19, 2009
«Ալիեւի նստավայրից են ասում «ֆաս»»

Փորձագետների կարծիքով ՀՀ-ում տեղեկատվական քարոզչությամբ պետք է զբաղվի ոչ թե մեկ մարմին` ԱԱԾ-ն, ինչպես շատերն են կարծում, այլեւ բոլոր շահագրգիռ մարմինները, այդ թվում հասարակական կազմակերպությունները:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment