Saturday, August 29, 2009

Էրդողանը պատմել է իր պատկերացրած Թուրքիայի մասին

Tert.am. 28-8-2009- «Մեր կառավարությունը միշտ ընդգծել է հետևյալը է՝ մեկ ազգ, մեկ երկիր, մեկ դրոշ, մեկ պետություն», - երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով քրդական խնդրի մասին։ Դիմելով Թուրքիայի քաղաքացիներին՝ Էրդողանը, փաստորեն, հստակեցրել է իր կառավարության քաղաքականությունը՝ գրեթե կրկնելով թուրքական բանակի ներկայացուցիչների՝ ավելի վաղ հնչեցրած գաղափարը։ «Բոլորը պետք է սա շատ հստակ հասկանան։ Այս քայլի նպատակն է ժողովրդավարական միջավայր հաստատելը, որտեղ իր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ կարող է ազատ արտահայտվել», - ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ դեմոկրատական շարժումը սահմանափակ չէ և վերաբերում է բոլորին՝ երկրի արևմուտքում, արևելքում, հյուսիսում և հարավում։ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև ահաբեկչական գործողություններին՝ նշելով, որ «ժամանակն է կանգնեցնել արյունահեղությունը և բուժել վերքերը»։ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ կառավարությունը չի հանդուրժում անջատողականության և ոչ մի ձև՝ ասելով, որ «մենք երբեք չպետք է թույլ տանք, որ որևէ նախաձեռնություն վնասի մեր միասնությանը և միատարր պետական համակարգին»։

No comments: