News.am- 28-8-2009 - Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովին, որըվիրավորական արտահայտություններ էր արել ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հասցեին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Day.Az»-ին մեկնաբանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տված հարցազրույցը, Պոլուխովը նրան մեղադրել էր ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ իրականությանը իբրեւ չհամապատասխանող տեղեկություն տարածելու մեջ եւ տարօրինակ հետեւություն էր կատարել. «Տվյալ դեպքում զգացնել է տալիս Շավարշ Քոչարյանի մոտ բանակցային գործընթացի մանրամասնությունների մասին տեղեկության բացակայությունը»:
«Հետաքրքրական է, որ «գերտեղեկացված» Պոլուխովը գոնե մի փաստարկ չբերեց հօգուտ իր դիրքորոշման եւ սահմանափակվեց մերկախոս մեղադրանքով: Ըստ երեւույթին, ադրբեջանական քարոզչական մեքենան, որի մոտ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դարձել խաթարումները, ակնհայտորեն խափանման եզրին է: Բավական էր` Շավարշ Քոչարյանը թեթեւակիորեն հիշեցներ նաեւ ԼՂՀ փաստարկների մասին, որպեսզի վրա հասնի «նեյնիմ-նեյնիմ»-ի պահը: Ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չուներ ասելու, իսկ չէ՞ որ դադարն էլ պետք է լրացնել»,- ասված է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:Saturday, August 29, 2009
ԼՂՀ ԱԳՆ. «Ադրբեջանական քարոզչական մեքենան խափանման եզրին է»
News.am- 28-8-2009 - Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովին, որըվիրավորական արտահայտություններ էր արել ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հասցեին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Day.Az»-ին մեկնաբանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տված հարցազրույցը, Պոլուխովը նրան մեղադրել էր ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ իրականությանը իբրեւ չհամապատասխանող տեղեկություն տարածելու մեջ եւ տարօրինակ հետեւություն էր կատարել. «Տվյալ դեպքում զգացնել է տալիս Շավարշ Քոչարյանի մոտ բանակցային գործընթացի մանրամասնությունների մասին տեղեկության բացակայությունը»:
«Հետաքրքրական է, որ «գերտեղեկացված» Պոլուխովը գոնե մի փաստարկ չբերեց հօգուտ իր դիրքորոշման եւ սահմանափակվեց մերկախոս մեղադրանքով: Ըստ երեւույթին, ադրբեջանական քարոզչական մեքենան, որի մոտ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դարձել խաթարումները, ակնհայտորեն խափանման եզրին է: Բավական էր` Շավարշ Քոչարյանը թեթեւակիորեն հիշեցներ նաեւ ԼՂՀ փաստարկների մասին, որպեսզի վրա հասնի «նեյնիմ-նեյնիմ»-ի պահը: Ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չուներ ասելու, իսկ չէ՞ որ դադարն էլ պետք է լրացնել»,- ասված է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment