Monday, August 24, 2009

ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ , 22-08-2009- ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկող երկու երիտասարդները հայտնաբերվել են եւ ըստ հարուցված քր. գործի (117-րդ հոդված)ՙ ժամանակավոր բաց են թողնվել մինչեւ դատական նիստի օրը: Պարզվել է, որ համալսարանի ուսանող տղան Նվերին շփոթել է իր սիրած աղջկա հոր հետ: Երիտասարդները մանրամասն պատմել են եւ խոստովանել, որ իրենք են ծեծել: Ոստիկանապետը նշեց նաեւ, որ այդ դեպքի հետ որեւէ առնչություն չունեն Հրանտ Վարդանյանն ու նրա որդին, եւ չկա որեւէ ապացույց, որեւէ կապ Վարդանյանների եւ Մնացականյանի միջեւ:

No comments: