Wednesday, August 19, 2009

Ավիավթարներից հետո Իրանում արգելել են գնել ՌԴ արտադրության օգտագործված ինքնաթիռներ

Tert.am- 18-8-2009- Իրանի իշխանություններն արգելել են իրենց ավիաընկերություններին վարձել կամ գնել ռուսական արտադրության օգտագործված ինքնաթիռներ: Այդ մասին հայտնել է երկրի քաղավիացիայի ղեկավար Մոհամեդ Ալի Իլհանին:Նրա խոսքերով՝ Ту-154 և Ил-62 ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա հուլիսին, իշխանությունների նոր հրահանգի համաձայն` արգելվում է ձեռք բերել որևիցե հին ինքնաթիռ: Նոր ինքնաթիռներն էլ պետք է համապատասխանեն ավնտավգության բոլոր պահանջներին:

No comments: