Saturday, August 29, 2009

Թուրքիայի դեսպանի հայտարարությունը լուրջ խոսք չի. Ամերիկայի հայկական համագումար

Tert.am. 28-8-2009- «Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի ասածը, որ Հայաստանի նախագահը կարող է ինքնաթիռով գնալ Ստամբուլ՝ ֆուտբոլային խաղը դիտելու, դա ընդհանրապես լուրջ խոսք չի, որ որևէ քաղաքական գործիչ աշխարհում կարող է իրեն թույլ տալ արտահայտելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկյաի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության գրասենյակների ղեկավար Արփի Վարդանյանն ու ավելացրել, որ Թուրքիան լուրջ չի վերաբերվում Հայաստանի հետ հարաբերություններին: Արփի Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն ունենալու դեպքում Թուրքիան դա պետք է արտահայտի լուրջ քայլերով ու չկապի որևէ այլ հարցի հետ:

No comments: