/PanARMENIAN.Net/ 22.08.2009 - Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազատ Ռագիոմովը եւ Ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները կարող են այցելել Հայաստան` սեպտեմբերի 11-13-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
«Այդ հարցը վերեւներում է որոշվում, եթե Եվրոպայի առաջնությանը մասնակցելու որոշում կայացվի, ապա ազգային ֆեդերացիայի ղեկավարությունն ու ես կայցելենք Հայաստան` անվտանգության հարցերին ծանոթանալու նպատակով», - Ռագիմովին վկայակոչում է Day.az-ը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը երաշխավորել է Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի անվտանգությունը: Սակայն առայժմ ադրբեջանական կողմի մասնակցության մասին վերջնական որոշում չի կայացվել:
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի11-13-ը: Տվյալ պահին 40 երկիր արդեն մասնակցության հայտ է ներկայացրել: Նախատեսվում է, որ Երեւան կժամանի շուրջ 500 մարդ:
Ադրբեջանը նույնպես առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, որի համաձայն Երեւան պետք է ժամանի 14 մարդուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում 8 մարզիկ:Sunday, August 23, 2009
Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարը կարող է այցելել Հայաստան
/PanARMENIAN.Net/ 22.08.2009 - Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազատ Ռագիոմովը եւ Ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները կարող են այցելել Հայաստան` սեպտեմբերի 11-13-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
«Այդ հարցը վերեւներում է որոշվում, եթե Եվրոպայի առաջնությանը մասնակցելու որոշում կայացվի, ապա ազգային ֆեդերացիայի ղեկավարությունն ու ես կայցելենք Հայաստան` անվտանգության հարցերին ծանոթանալու նպատակով», - Ռագիմովին վկայակոչում է Day.az-ը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը երաշխավորել է Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի անվտանգությունը: Սակայն առայժմ ադրբեջանական կողմի մասնակցության մասին վերջնական որոշում չի կայացվել:
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի11-13-ը: Տվյալ պահին 40 երկիր արդեն մասնակցության հայտ է ներկայացրել: Նախատեսվում է, որ Երեւան կժամանի շուրջ 500 մարդ:
Ադրբեջանը նույնպես առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, որի համաձայն Երեւան պետք է ժամանի 14 մարդուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում 8 մարզիկ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment