Sunday, August 23, 2009

Համանախագահները քաղաքական ճանապարհորդներ են. քաղաքագետ

Tert.am- 22-8-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղակիորեն կապված է հակամարտող գեոքաղաքական կենտրոններից մեկի՝ տարածաշրջանում վերջնական հաստատման հետ: Day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիևը: Նրա խոսքերով` ընտրությունն այնքան էլ մեծ չէ. դա կարող է լինել կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ը: «Այսօր այս երկու կենտրոնների միջև որոշակի միջանկյալ համաձայնություն գոյություն ունի «սառեցված» հակամարտության բովանդակության վերաբերյալ: Թե ինչ կլինի վաղը` հայտնի չէ: Ամեն դեպքում, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտությունը դանդաղ գործող գեոքաղաքական ռումբ է, որի ժամանակացույցն անջատելը ոչ ոք հարկ չի համարել»,- նշել է քաղաքագետը: Այն հարցին, թե ինչպես կարող է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմի փոփոխությունն անդրադառնալ հակամարտության կարգավորման հետագա ընթացքի վրա, Ռզակուլիևը, մասնավորապես, պատասխանել է. «Քչերն են հավատում, որ հակամարտության կարգավորումը որևէ կերպ կախված է «փիլիսոփայող քաղաքական ճանապարհորդների խմբի կազմից, որը տարածաշրջանով շրջում է արդեն մի քանի տասնամյակ շարունակ և բուռն ակադեմիական գործունեություն է ծավալում»:

No comments: